«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կարեն Կարապետյան. Եթե Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը սկսել ենք, պետք է շարունակենք

Կարեն Կարապետյան. Եթե Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը սկսել ենք, պետք է շարունակենք
14.01.2017 | 00:12

Այս տարվա առաջին ասուլիսում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը շարունակելը Հայաստանի արտաքին պարտքի բեռի մեծացման ճանապարհով իրականացնելը լավագույն լուծումը չէ: «Հյուսիս-Հարավ ճանապարհը մեզ համար շատ կարևոր է, եթե կառուցումը սկսել ենք, պետք է շարունակենք, բայց դա մեր արտաքին պարտքի բեռի ավելացման հաշվին անելը լավագույն լուծումը չէ»,- նշեց վարչապետը:


Այս հարցով այլ տարբերակներ են քննարկում: «Այժմ կառավարությունը փորձում է գտնել ճանապարհային միջանցքի շինարարությունը մասնավոր հատված-պետություն համագործակցության արդյունքում շարունակելու տարբերակներ»,- մանրամասնեց նա:

Դիտվել է՝ 1910

Մեկնաբանություններ